Բաժիններ՝

27-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված

Կոտայքի մարզի պարեկները հունվարի 13-ի գիշերը՝ ժամը 2.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում կանգնեցրել են անկանոն երթևեկող «Օպել» մակնիշի մեքենան:

Գեղաշեն գյուղի բնակիչ 23-ամյա վարորդը և Աբովյանի բնակիչ 27-ամյա ուղևորը թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին: 27-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031