Կոմպոզիտոր Հանս Ցիմերը կհեղինակի «Հարրի Փոթեր» սերիալի սաունդթրեքը

Գերմանացի ականավոր կոմպոզիտոր Հանս Ցիմերը, որը երաժշտություն է գրել բազմաթիվ ֆիլմերի և համակարգչային խաղերի համար, կհեղինակի նաև «Հարիի Փոթեր» սերիալի սաունդթրեքը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկություն է հրապարակվել Ցիմերի «Ինստագրամ»-ի պաշտոնական էջում։

Երաժշտության շուրջ Ցիմերն աշխատելու է իր Bleeding Fingers Music երաժշտական ​​ընկերության թիմի հետ։HBO-ի «Հարրի Փոթեր» սերիալի պրեմիերան նախատեսված է 2027 թվականին։

Այն հիմնված է Ջոան Ք. Ռոուլինգի գրքերի վրա։ «Փիլիսոփայական քարը», «Գաղտնիքների սենյակը», «Ազքաբանի կալանավորը», «Կրակի գավաթը», «Փյունիկի միաբանությունը», «Կիսարյուն արքայազնը» և «Մահվան պարգևները» գրքերից յուրաքանչյուրը կվերածվի հեռուստատեսային եթերաշրջանի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031