Եթե առաջինը «պետրոսղազարյան» մարկայի արտադրանք է, ապա երկրորդը ծանր ու մեծ պետության արտաքին գործոց նախարարն է. Տիգրան Պասկևիչյան
Հրապարակախոս, բանաստեղծ Տիգրան Պասկևիչյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Սոլովյովն էլ, Ֆիդանն էլ իրականում նույն բանն են ասում, ուղղակի առաջինն անուն չի տալիս։ Ասում են՝ ձեր երկիրը գրավելիք տարածք է, և այդ իղձի իրականացման համար մենք տեսնում ենք ՉԴԻՄԱԴՐՈՂԻՆ։
Բայց եթե առաջինը «պետրոսղազարյան» մարկայի արտադրանք է (համարը չեմ նշում, որ գլխի չընկնեք), ապա երկրորդը ծանր ու մեծ պետության արտաքին գործոց նախարարն է, ոչ հեռավոր անցյալում էլ՝ այդ երկրի ազգային հետախուզության պետը։
Հարցը, սակայն այստեղ ոչ այնքան հնչեցված խոսքի բովանդակությունն է, որքան ամպլուան։ Առաջինը (իմա. ռուսական կայսրությունը) իր ամպլուայի մեջ է՝ նվաճող, գաղութարար, և պետք է ասել՝ ձեւեր չի թափում։ Իսկ երկրորդի նիկոլածանց խաղաղասիրությունն ինչ որ չի տեղավորվում կերպարակաղապարի մեջ։
Չեմ ասել երբեք ու հիմա էլ չեմ ասում, թե «թուրքը մնում է թուրք», բայց չեմ կարող չասել, որ հայը չի դադարում հայ մնալ՝ երազկոտ, ախմախ, թեթևսոլիկ…Ասֆա՛լտ կերեք, բայց կարագով կամ թթվասերով… այդպես լավ է մարսվում»։
