Բաժիններ՝

Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Կապան քաղաքի 66-ամյա բնակիչը Երկաթուղայինների 3-րդ նրբանցքում գտնվող հայրական տանը թմրամիջոց է պահում:

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ վերոհիշյալ տանը կից տարածքում հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 290,92 գրամ զանգված:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031