
Ավետիս Օ․-ն հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Հունիսի 16-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 1994 թ․ ծնված Ավետիս Օ․-ն։ Նա հունիսի 1-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: