
Հրդեհ Ստեփանավան քաղաքում

Հունիսի 17-ին, ժամը 11:00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ կահույքի չգործող գործարանում, հրդեհ է բռնկվել։
ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բաղրամյան փողոցի թիվ 155 հասցեում՝ կահույքի չգործող արտադրամասի 3-րդ հարկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։20-ին, մարվել՝ 12։19-ին: Այրվել են արտադրամասի 3-րդ հարկի սենյակի (80 քմ) փայտե պատուհանները (մոտ 30 քմ) և տանիքի կառուցատարրերը (մոտ 12 քմ)։