
«ՎԱԶ-2121»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը, ապա կողաշրջվելով` հայտնվել է դաշտում. կա տուժած

Հունիսի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 13-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը, այնուհետև կողաշրջվելով` հայտնվել է դաշտում: 22-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: