24-ամյա Դավիթ Ա.-ն հայտնաբերվել է Երևանում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 15-ին Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 24-ամյա Դավիթ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: