
19-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով

Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 15-ին Իջևան քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 19-ամյա Էդմոնդ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Առանց խափանման միջոցի: