Նոբելյան կոմիտեն բժշկագիտության բնագավառում 2021 թվականի մրցանակը շնորհել է գիտնականներ Դեւիդ Ջուլիուսին եւ Արտեմ Պատապուտյանին, որոնք ուսումնասիրել են, թե ինչպես են կենդանի օրգանիզմներն զգում ջերմությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հոկտեմբերի 4-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։
Հոկտեմբերի 2-ին, ժամը 22.10-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա Ռիմա Հովհաննիսյանին, որը մահացել է:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 21.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ կողային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 31-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է Արցախի պողոտայում:
Այս գիտակցումով պետք է կառուցենք և առաջ տանեք կյանքը, հակառակ պարագայում կնշանակի՝ ապրում ենք ոչնչի համար: Միայն սերն է, որ ապրեցնում է, տալիս է պայքարելու ու արարելու մեծ ուժ:
Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանները Ստեփանավան քաղաքի Խորենացու փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Ստեփանավանի անտառտնտեսության անտառապահի` փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան:
Սեպտեմբերի 23-ի գիշերը Արարատի մարզի Հայանիստ գյուղի մի տնից գողություն էին արել։ Տանտերը ոստիկանություն չէր դիմել. փորձել էր իր ուժերով գտնել գողին:
Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը:
Ի տարբերություն մյուս առաքելահիմն եկեղեցիների, մեր եկեղեցում Սուրբ Խաչին նվիրված տոները ամենաշատն են։ Եվ դրա հիմքերը գալիս է դեռ հնուց, երբ Քրիստոսի առաքյալների, Գրիգոր Լուսավորչի շնորհիվ և Խաչի զորությամբ հաստատվեց հայոց եկեղեցին: Մեր ժողովուրդը ապավինելով Տիրոջ հաղթական Խաչին, հարատևել է հեթանոս, բարբարոս ու այլակրոն ազգերի միջև:
2021 թվականի հուլիսի 7-ին Երևանում իր աշխատանքները սկսեց նոր Պարեկային ծառայությունը։ Մինչև 2023 թվականի առաջին եռամսյակը նոր Պարեկային ծառայությունը կգործարկվի Հանրապետության ամբողջ տարածքում։
Սա սկզբունքային այնպիսի հարց է, որ չկանխելու դեպքում բերելու է նոր արհավիրքների, մարդու իրավունքների նոր աղետների, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված նոր հանցանքների:
Գյումրիում բացվեց «Հայկական ազգային խորհրդանիշների թանգարան և պատմա-ճարտարապետական «Ակումբ 1887»-ը։ Թանգարանը և ակումբը կազմակերպվել են 1887 թ․ կառուցված ալեքսանդրապոլյան շենքերից մեկում՝ երկու տարի տևած վերականգնողական աշխատանքներից հետո։
Շատ տարիներ առաջ, երբ ես սովորում էի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում և երգում էի նաև դպրոցի երգչախմբում, մի մեծ համերգի շրջանակներում ինձ բախտ վիճակվեց միևնույն բեմում գտնվելու մի շարք անվանի մարդկանց հետ։ Նրանցից մեկն Աննա Հեքեքյանն էր։
«Ի՞նչ պետք է անի դատարանը, բնականաբար, հօգուտ սպառողի վճիռ կայացնի, իսկ դրանից հետո ի՞նչ է տեղի ունենում. պարզվում է՝ ընկերությունը գումար չունի և չի կարող վճարել: Այսինքն, քաղաքացին դատն էլ է շահում, բայց խնդիրը չի լուծվում: Հետևաբար՝ պետությունը պետք է ինստիտուտներ ստեղծի, ենթակառուցվածքներ, կամ սահմանի կարգավորումներ, որոնք կսահմանեն, որ համերգի չկայանալու տնտեսական ռիսկն ամբողջությամբ կազմակերպչի վրա է, և սպառողը երաշխավորված հետ է ստանալու իր գումարը»,- նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը:
168.am-ի նոր՝ «Ժամանակակաից սեր» շարքը շարունակում է ներկայացնել սիրո պատմություններ իր ընթերցողին: Մեր հերթական հերոսուհին անկեղծորեն պատմեց իր սիրո պատմությունը, թեև խնդրեց անուններ և լուսանկար չհրապարակել:
Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 4-6-ը սպասվում է անձրև և ամպրոպ։
Է՞ս աստիճանի աննպատակ գործողություն բնակչության հաշվին։
համաձայն 2021 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած օրենսդրական փոփոխության՝ Հայաստանի Հանրապետության «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ամրագրվեց մի նոր տոն՝ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: ՀՀ նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
Կյանքի դժվարություններն ու հոգսերը հաճախ ստիպում են մարդուն սխալներ թույլ տալ:
Հոկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 264 690 դեպք, որոնցից 244 010-ն` առողջացած, 5372-ը` մահվան ելքով:
Լիահույս եմ, որ հետևողական քայլերով առավել կամրապնդենք հայ-գերմանական բարեկամական կապերը:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 20:45-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ չորս անդամից բաղկացած արշավախումբը բարձրացել է Նորավանք վանական համալիրի մոտակա սարը և մթության պատճառով չի կարողանում կողմնորոշվել տեղանքում և իջնել սարից։
Ըստ 35-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն, քաղել է վայրաճ կանեփի թփերից, պատրաստել իր օգտագործման համար։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ռուսական Sputnik V պատվաստանյութի ճանաչման համար բոլոր խոչընդոտները վերացվել են, մնացել են որոշ վարչական ընթացակարգեր
«Երբ միտքը աղոթքի պահին չի պատկերացնում ոչ մի աշխարհային բան, ուրեմն նա ամրապնդվել է»,- ասում է Եվագր Պոնտացին: Եվ իսկապես, ե՞րբ ենք մենք իսկապես աղոթում:
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 235 մլն 98 հազար 573-ի, մահացել է 4 մլն 806 հազար 207 մարդ, առողջացել՝ 211 մլն 851 հազար 653-ը:
Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը մայիսի 12-ից սկսած ամեն առավոտ տան դուռը բացելուն պես դիմացի սարերին տեսնում է թշնամու զինվորներին և 168.am-ի հետ զրույցում մանրամասն պատմեց, թե ինչպես են ադրբեջանցիներն արդեն ձմռանը նախապատրաստվում։