«Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն Հանրային հեռուստաընկերության եթերում հոկտեմբերի 4-ին հայտնեց, որ Հայաստանում նախատեսում են պղնձաձուլարան կառուցել:
Լրագրող Ավետիս Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «2002 կամ 2003 թվականներ էր, Ազգային Ժողովի ֆոյեում ինձ և Նաիրա Զոհրաբյանին մոտեցավ այն ժամանակ արդեն սոցապ փոխնախարար, ԱԺՄ-ական Ֆիլարետ Բերիկյանը և շատ լուրջ տոնով հայտարարեց, որ ինքը պարզել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը ֆինանսավորվում է Օսմանյան կայսրության կողմից:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է վրեժի շարժառիթով կատարված սպանության, սպանության նախապատրաստության և սպանության սպառնալիք տալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի հանգամանքները, շարժառիթը:
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ ուսուցչական խորհրդի փակ քվեարկությունը: Սա դպրոցի տնօրենի ընտրության 2-րդ փուլն էր: Հոկտեմբերի 12-ին տեղի կունենա տնօրենի ընտրության վերջին՝ երրորդ փուլը, որը, ի դեպ, բաց է լինելու:
«Առավոտի» տեղեկություններով՝ հոկտեմբերի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Արա Գրիգորյանի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված գրառման տեսապատճենը, որում նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ է կատարել:
Հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 8-10 աստիճանով։
Լիտվան Հայաստանին է փոխանցել Covid-19-ի դեմ «Մոդերնա» պատվաստանյութի մոտ 50 հազար դեղաչափ, որի մասին օրեր առաջ հայտարարել էր Լիտվայի վարչապետը։
Հոկտեմբերի 5-ին, ժամը 11։15-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
«Հայաստան» խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ պետական, քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին պարգևատրում տրամադրելու` ակնհայտ անհամաչափ և սոցիալ-տնտեսական այս բարդ պայմաններում խայտառակ պրակտիկան անընդունելի է:
Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Հռոմ (Իտալիա)՝ մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։ Համաժողովին Նորին Սրբությունը հանդես կգա բանախոսությամբ, նաև կքարոզի միջեկեղեցական աղոթքի արարողությանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն Ուսուցիչի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:
Սիրելի՛ ուսուցիչներ, այսօր նշում ենք ձեր մասնագիտական տոնը՝ Ուսուցչի օրը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 35-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները:
ՌԴ-ում ներքին շուկայի կարիքների համար COVID-19-ի դեմ օտարերկրյա պատվաստանյութերի արտադրության պահանջ չկա, երկրում բավարար են սեփականները: Այդ մասին ՌԴ-ի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը լրագրողներին հայտնել է «Միոտեխմեդ» համաժողովի կուլուարներում:
Գեղամա լեռնաշղթայի Արմաղան լեռնագագաթի գոգավորության մեջ առաջացած լիճն այս աշնանամուտին ցամաքել է չոր ու շոգ եղանակի պատճառով։
Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մալիշկա գյուղի մի բնակիչ սեպտեմբերի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել եղեգնաձորցի 29-ամյա տղամարդու բնակարան և գողացել փող:
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 14.50-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքի «2800 ամյակի զբոսայգուց» կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի 36-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 9 սանտիմետրից ավելի երկարությամբ շեղբով ծալովի դանակ:
Շուռնուխցի Գրիգոր Դարբինյանի 11 ձին անցել է ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող տարածք։ Դիմել է հայ սահմանապահներին՝ ռուսների միջնորդության ակնկալիքով։ Անուշ Միրզոյանն է զրուցել շուռնուխցու հետ։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Տոնը նշվելու է հոկտեմբերի երրորդ կիրակի օրը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:
«Որպես կանոն՝ կարգապահական պատասխանատվության տիրույթ են բերվում այն դատավորները, ովքեր մինչ այդ կամ այդ վարույթի շրջանակներում քննարկված հանգամանքներով օրվա իշխանության համար հաճելի որոշումներ չեն կայացրել: Առնվազն պետք է անմեղսունակ լինել այս ամենը չհասկանալու համար»,- ասաց նա: Ինչ վերաբերում է քրեական գործերը ձեռքով մակագրելու վերջին ժամանակների պրակտիկային, Րաֆֆի Ասլանյանը պնդում է՝ դա օրենքի կոպտագույն խախտում է, ու դրա վերաբերյալ կան ՄԻԵԴ նախադեպային վճիռներ:
Քրդական կողմի հրավերով սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն Իրաքյան Քուրդիստան (ԻՔ) է այցելել Մարոկկոյում և Թունիսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, արաբագետ, աղբյուրագետ, քրդագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Փոլադյանը:
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նպատակով։ Այս համատեքստում արդյունավետ էր ոստիկանության Վաղարշապատի և Բաղրամյանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։
«Վոթսափ»-ի և «Ինտրագրամ»-ի հավելվածները դեռևս շարունակում են աշխատել, բայց նոր բովանդակություն ցույց չեն տալիս»,- նշված է պարբերականում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայազգի գիտնական Արտեմ Փաթափությանին՝ բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ: Ուղերձում ասվում է.
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ դպրոցի տնօրենի ընտրության 1-ին փուլը, ծնողական խորհուրդը՝ փակ քվեարկությամբ, տնօրեն ընտրեց: Նախքան քվեարկությունը, ինչպես սահմանված է կառավարության հաստատած կարգով, տնօրենի 3 թեկնածուները հանդես եկան ելույթներով, ներկայացրեցին դպրոցի զարգացման իրենց ծրագրերն ու միջոցառումների պլանը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Հառիճ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։