Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանի կարծիքով՝ գրագետ, ճիշտ, թափանցիկ և անկեղծ տեղեկատվությունն ավելի մեծ գործ կարող է անել, որպեսզի մարդիկ որոշեն պատվաստվել, քան՝ պարտադրանքը:
Պատարագի ավարտին հավատացյալ ուխտավորներին մատուցվեց մատաղ։
Ռուսաստանում 42.4 մլն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափ պատվաստանյութ, իսկ առաջն դեղաչափը ստացել է 47.8 մլն մարդ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գալիկովան:
Այսօր Արցախի Մարտակերտ քաղաքի 55-ամյա խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի շարունակվող պետական քաղաքականության ուղիղ հետևանքն է:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության ավագ քննիչը:
Հուսով եմ՝ մի օր կկարողանամ հետ վերադառնալ այստեղ՝ գիտական դասախոսություն կարդալու և ներկայացնելու իմ տեսությունը, քննարկում ունենալու գիտնականների հետ: Սա միայն առաջաբանն է այն գրքի, որը նոր ենք ավարտել՝ ես և որդիս՝ Հայկը:
Վիրավորին այս պահին վիրահատում են։
Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ռուս երգիչ Ալեքսանդր Սերովը կորոնավիրուսով վարակվելուց հետո հայտնվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում:
Արցախում հոկտեմբերի 8-ին կատարվել է 71 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք։
Հոկտեմբերի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաներ. չորս ուղևորներ և «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 23.00-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղում վրաերթի է ենթարկվել 20-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Բաթում քաղաքում բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի օրվա առթիվ:
Գյումրու ավագանին հոկտեմբերի 8-ին կայացած նիստի ժամանակ Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հորը՝ Գևորգ Ալեքսանյանին, շնորհել է Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում:
Մայիսի 2-ից առ այսօր որեւէ ուխտավոր չի այցելել Դադիվանք` ադրբեջանական կողմի դրած սահմանափակումների պատճառով:
2 հոգի, որոնցից մեկը մանկահասակ երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հոկտեմբերի լույս 7-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկները լուսադեմին ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք Շիրակի փողոցում նկատել են, որ մի երիտասարդ թմրամիջոցով փաթեթներ է նետել փողոց։
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի պատճառով ավելի քան 140.000 երեխա 2020 թվականի ապրիլից մինչեւ 2021 թվականի հունիսն ընկած ժամանակաշրջանում վերապրել է ծնողի կամ խնամակալի մահը: Այդ մասին ասվում է մի խումբ հեղինակների հոդվածում, որը հոկտեմբերի 7-ին հրապարակվել է Pediatrics հանդեսում։
Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից բերման են ենթարկել 46-ամյա Աշոտ Հ.-ին, որը հոկտեմբերի 5-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Բառնաբասը նույնպես Քրիստոսի 72 աշակերտներից է: Նա ծնվել է Կիպրոսում: Նախնական անունը Հովսեփ էր, սակայն առաքյալներից Բառնաբաս կոչվեց, որը նշանակում է «մխիթարության որդի»: Նա վաճառել է իր ողջ ունեցվածքը և գումարը տվել առաքյալներին` հետևելով Հիսուսի վարդապետությանը: Եղել է Պողոս առաքյալի գործակիցը: Նահատակվել է Սալամինա քաղաքում` քարկոծվելով հրեաների կողմից:
Արդարադատության նախկին փոխնախարար, «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-փաստաբան Արթուր Հովհաննիսյանն օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ԵԽԽՎ նոր բանաձևը կորոնավիրուսային պատվաստանյութերի էթիկական, իրավական և գործնական նկատառումների մասին:
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. սեպտեմբերը 2020թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 8.9%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.1% գնանկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն:
ՀՀ դատախազության և իրավապահ մյուս մարմինների կողմից համատեղ շարունակվում է հետևողական քրեաիրավական պայքարը հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող քրեական ենթամշակույթին բնորոշ հանցագործությունների դեմ:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 17:52-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող հանդամասում այրվում է ավտոմեքենա։
Կառավարության՝ հոկտեմբերի 7-ի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր զայրույթն ու դժգոհությունն էր հայտնել պատվաստման թվերի ցուցանիշների առնչությամբ և ընդգծել, որ պետական կառավարման համակարգում պետք է չլինի չպատվաստված մարդ։
«Արմենիա» ավիաընկերության Երևան-Մոսկվա-Երևան չվերթը, որը ծրագրված էր հոկտեմբերի 8-ին ժամը 08:20-ին, չեղարկվել է: «Արմենիա» ավիաընկերությունն այս առիթով պարզաբանում է տարածել: