Բաժիններ՝

Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ավտոճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են

Հորդառատ անձրևի հետևանքով Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին առաջացած սելավային հոսքի պատճառով ճանապարհը երկկողմանի փակվել է: Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, հունիսի 22-ին, ժամը 17։45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին սելավաջրերի հետևանքով առաջացել է հողազանգվածի տեղաշարժ. երթևեկությունը երկկողմանի փակվել է։

Պարզվել է, որ Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով առաջացել է սելավային հոսք. ճանապարհը երկկողմանի փակ է։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։ ժամը 23:00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի պարեկները սահմանել են հերթապահություն:

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի թվով երեք տեխնիկա՝ 1 ինքնաթափ, 1 էքսկավատոր և 1 ամբարձիչ։

Տվյալ ուղղությունով խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Ախթալայից դեպի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի տանող ավտոճանապարհը երթևեկելի է, մաքրման աշխատանքները շարունակվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930