Բաժիններ՝

Վարդավառով պայմանավորված՝ ՆԳՆ ենթակա ծառայություններն անցել են ուժեղացված ծառայության

Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված, ՆԳՆ փրկարար ծառայությունն ու ոստիկանությունն անցել են ուժեղացված ծառայության հանրապետության հանգստի գոտիներում և հատկապես Սևանա լճում ու լողափերին։

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:

Երևան քաղաքից դուրս եկող, ինչպես և մայրաքաղաք տանող ավտոճանապարհներին ու անտառամերձ ճանապարհներին ծավալվել են ժամանակավոր փրկարարական հենակետեր և նույնպես իրականացվում է ուժեղացված ծառայություն։

«Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ լինել զգոն և ջրային տարածքներում հետևել փրկարարների հրահանգներին, անտառամերձ և բուսածածկ հատվածներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ոչ սթափ վիճակում մեքենա չվարել և պահպանել համակեցության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31