Բաժիններ՝

29-ամյա երիտասարդը գերեզմանատնից դյուրալյումինե զարդանախշեր էր գողացել

Հունիսի 27-ին ոստիկանության Անիի բաժին դիմած տղամարդը հայտնել էր, որ Լուսաղբյուր գյուղի գերեզմանատնից գողացել են իր ծնողների գերեզմանի մետաղյա ցանկապատին ամրացված դյուրալյումինե զարդանախշերը՝ պատճառելով մոտ 300 000 դրամի վնաս: Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Շիրակի մարզի Կամո գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը, իսկ գողոնը տեղափոխել է իր կողմից շահագործվող «ԳԱԶ-2705-222» բեռնատարով: Նա հուլիսի 14-ին հրավիրվել է Անիի բաժին, խոստովանել կատարածը և հայտնել, որ գողոնը վաճառել է Երևան քաղաքում՝ անծանոթ անձի:

29-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31