Բաժիններ՝

Գյումրին հրավիրում է համահայկական Վարդավառի

Հուլիսի 16-ին, ժամը 13:00-ին Գյումրու համայնքապետարանը հրավիրում է բոլորին հայրաքաղաք՝ մասնակցելու համահայկական Վարդավառի: Այս տարի նախատեսված է միջոցառումն անցկացնել Մայր Հայաստան հուշարձանի տարածքում՝ ի տարբերություն նախորդ տարիների, երբ միջոցառումն անցկացվում էր քաղաքի կենտրոնական հրապարակում։ «Էլի մեծ շուքով է լինելու, էլի ներգրավված են լինելու ջրցանները, միայն թե այս անգամ ոչ կենտրոնական հրապարակում, այլ Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում՝ կենտրոնում երթևեկությունը չխոչընդոտելու համար»,- տեղեկացրեց համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Սոնա Անտոնյանը, նշելով, որ միջոցառման անցկացման համար համայնքային բյուջեից գումար է հատկացվել՝ մշակութային միջոցառումներից տնտեսված գումարն ուղղորդվել է Վարդավառի անցկացման համար՝ 900 հազար դրամ։

Գյումրու համայնքապետարանը «Համահայկական Վարդավառ Գյումրիում» միջոցառմանը մասնակցելու համար քաղաքի երեք տարբեր հատվածներից՝ «Անի» թաղամաս (Հակոբ Մծբնեցի եկեղեցու տարածք), «Մուշ 2» թաղամաս («Մուշ» թաղամասի հրապարակ) և Վարդանանց հրապարակ, սկսած ժամը 12:00-ից միկրոավտոբուսներն ուղևորներին անվճար կտեղափոխեն Մայր Հայաստան հուշահամալիրի տարածք:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս