Ադրբեջանից վնասների փոխհատուցում ենք պահանջելու. Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատերերը զգուշացնում են Բաքվին
Եթե Ադրբեջանը կրկին կրակահերթ արձակի անզեն բանվորերի ուղղությամբ` գործարանի սեփականատեր ամերիկյան ընկերությունները դա կդիտարկեն ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ։
«Վիրտուալ ֆոնդինգ» և «ՍԻԷՍԻ գլոբալ ինվեսթմենթս» ընկերությունները տարածել են հայտարարություն։
«Մենք գործողություններ ենք իրականացնելու միջազգային իրավական հարթակներում, որոնց համար մենք չենք խնայի որևէ միջոց և պահանջելու ենք կատարված ներդրումների, կրած վնասների և չստացված օգուտների հատուցում», – ասված է հաղորդագրությունում։