Բաժիններ՝

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 21 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:

«Մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում 3400 քմ, Կարբի գյուղում՝ 1700 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1․6 հա , Նոր Հաճն քաղաքում՝ 500 քմ, Չարենցավան քաղաքում՝ 900 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 1․2 հա, Եղվարդ քաղաքում՝ 1․5 հա, Արգել գյուղում՝ 2.2 հա, Քարաշամբ գյուղում՝ 4000 քմ, Կարենիս գյուղում՝ 4000 քմ, Ջրվեժ գյուղում՝ 1500 քմ, Լուսակերտ գյուղում՝ 1․5 հա, Արզնի գյուղում՝ 3500 քմ, Սյունիքի մարզի Ճակատեն գյուղում՝ 1000 քմ, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 200 քմ, Արին գյուղում՝ 2 հա, Սարավան գյուղում՝ 8000 քմ, Չիվա գյուղում՝ 2 հա, Էջմիածին-Աշտարակ ավտոճամապարհին՝ 5000 քմ, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ 7 հա, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ 200 քմ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 21 հա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս