Բաժիններ՝

Եվրոպական հանգստավայրերում ռեկորդային շոգեր են գրացվել

Եվրոպական հանգստավայրերում զբոսաշրջիկները տառապում են սաստիկ շոգից, հայտնում է ATOR-ը։

Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Լեհաստանը և Գերմանիան գրանցել են ցերեկային և գիշերային ջերմաստիճանների կտրուկ բարձրացում, որը փորձագետներն անվանում են «ուժեղ և երկարատև շոգի շրջան:

Միջին միջակայքի եղանակի կանխատեսումների եվրոպական կենտրոնը հայտնել է, որ 2023 թվականի հունիսը եղել է ամենաշոգը՝ աշխարհում դիտումների ողջ պատմության ընթացքում։ Նրա կանխատեսումների համաձայն՝ հուլիսին Եվրոպայում ջերմաստիճանի ռեկորդները կարող են թարմացվել։

Իտալիայում ռեկորդային ջերմային ալիքը խորհրդանշականորեն ստացել է «Կերբերուս» անվանումը՝ ի պատիվ դժոխքի դարպասները հսկող եռագլուխ հրեշի։

Եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակը ներկայացվել է Իտալիայի տասը քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, Ֆլորենցիայում և Բոլոնիայում։ Մայրաքաղաքում այս շաբաթ 38 աստիճան էր. Երեքշաբթի օրը երկրի հյուսիսում բարձր ջերմաստիճանի պատճառով 44-ամյա տղամարդ է մահացել, մի քանի զբոսաշրջիկներ ջերմային հարված են ստացել։ Իշխանությունները նախազգուշացումներ են արել՝ խորհուրդ տալով մարդկանց մնալ տանը, խուսափել ջրազրկումից և ալկոհոլ խմելուց։

Մեծ թվով հյուրեր ունեցող քաղաքներում հիմնական տեսարժան վայրերի մոտ տեղադրվում են հատուկ հովացման «վրաններ»։ Նրանք ունեն օդորակիչ, անվճար ջուր, բուժանձնակազմը պատրաստ է օգնել ջերմային հարվածների դեպքում: Ամենադժվարը զբոսաշրջիկների համար կլինի Սիցիլիայում և Սարդինիայում, որտեղ, ըստ կանխատեսումների, ջերմաչափը կբարձրանա մինչև 48 աստիճան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս