Նոյեմբերի 3-ին ժամը 21:16-ին Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում տեղեկություն է ստացվել Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն, որի ներսում գտնվում է տարեց կին: Այս մասին հայտնում է Արղախի ԱԻՊԾ-ն։
34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Խորը ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է պրոֆեսոր Էդուարդ Սեկոյանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չհերքեց տեղեկությունները, թե նախարարությունը համավարակային իրավիճակով պայմանավորված՝ դիմի լրացուցիչ սահմանափակումների և, մասնավորապես, փակ տարածքներում՝ օրինակ, ռեստորաններ, կինոթատրոններ, թատրոններ մուտքը հնարավոր դառնա միայն պատվաստվելուց հետո:
Կառավարության նիստից հետո Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ օրերս շտապօգնության մի խումբ վարորդների կողմից իրականացված ակցիային:
«Այն փոքրաթիվ բժիշկները, որոնք հակապատվաստումային քարոզ են տանում, շատ ակտիվ են. նրանք օր ու գիշեր զբաղված են այդ վնասարարությամբ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան՝ նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային պատվաստանյութերին դեմ արտահայտվող և հակապատվաստումային քարոզ իրականացնող բժիշկներին:
«Երեկ արձանագրվել է 2330 նոր դրական դեպք, ընդհանուր առմամբ իրականացվել է 12 հազար 188 թեստավորում. գրանցվել է 41 մահ,- Կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ դպրոցներում արձակուրդների երկարաձգումն ու բուհերի՝ առցանց դասավանդման անցնելը որոշակի դրական միտումներ են ցույց են տալիս,- Մենք տեսնում ենք, որ հիվանդացության առումով և վերարտադրողականության տոկոսի առումով նվազում ունենք, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերի առումով»:
Կառավարության նիստից հետո լրագրողներն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեցին, թե վերջին շրջանում ինչո՞վ են պայմանավորված Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի կողմից մարզային բուժհաստատություններ այցերն ու այդ մասին ֆեյսբուքյան էջում ակտիվ լուսաբանումները:
Արցախում նոյեմբերի 3-ին կատարվել է 207 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք:
Մենք լոկդաունների չենք գնալու. պատվաստվե՛ք. Նիկոլ Փաշինյան:
Հայաստանում հազարավոր թափուր աշխատատեղեր կան. Փաշինյան:
Նոյեմբերի 3-ին, ժամը 19.15-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 44-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել տրակտորի կցորդիչին բեռնված մեկ այլ տրակտորի գութանին. «Մերսեդեսի» ուղևորներ 2-ամյա Խաչատուր Մարգարյանը և 25-ամյա Անի Հախեյանը մահացել են:
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, արտառոց ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերին մոտ Բաշինջաղյան փողոցի տներից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, թե տանը կնոջը սպանել է. »Եկեք, դին տարեք»։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր):
Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ծավալուն օպերատիվ միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրաշրջանառության մասին տվյալներ էին ստացել։
Ոստիկանության Գավառի բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Նորատուս գյուղում գողություն է լինելու:
Ջրի մեջ երիցս ընկղմելը խորհրդանշում է Տիրոջ մահը, թաղումը, իսկ ջրից դուրս գալը` հարությունը: Ջրի մեջ մտնելով` մեռնում ենք Քրիստոսի հետ մեր մեղքերի համար, ընկղմվելով` թաղվում Նրա հետ, ջրից դուրս գալով էլ` հարություն առնում: Ս. Մկրտության խորհուրդն իրական մուտք է Քրիստոսի մահվան մեջ և, հետևաբար, նաև Նրա հրաշափառ հարության: Այլ խոսքով` մկրտվել նշանակում է Քրիստոսի հետ մեռնել, թաղվել և հարություն առնել։
Նոյեմբերի 1-ին, ժամը 02.10-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնեցին, որ Կարմիր բլուրի փողոցում կրակոցներ են հնչել, տուժած կա։ Ահազանգ ստացվեց նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից՝ տղամարդու դի էր տեղափոխվել հիվանդանոց։
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2021 թ. նոյեմբերի 4-ին Երևան քաղաքի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 04-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 05-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մոսկվայում COVID-19-ի հետ կապված իրադրության կայունացումը թույլ է տալիս չերկարացնել ոչ աշխատանքային օրերի ռեժիմը: Այդ մասին հայտարարել է քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 23.15-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 46-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է ավտոտնակում աշխատելու ընթացքում բարձրությունից մետաղյա ամրանի վրա ընկնելու հետևանքով:
Նրանք ներկայացվել են ԱՎ վարչություն, որտեղ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Ծաղկաշեն գյուղում կրակոցներ են հնչում, և որ նմանատիպ ձայն լսվել է նաև նախորդ օրը:
Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում ԱՆ-12 ինքնաթիռի կործանման հետևանքով օդանավում գտնվող բոլոր անձինք զոհվել են: Այս մասին լրագրողներին հայտնել է նահանգապետ Իգոր Կոբզևը:
«Մենք Առողջապահության նախարարության հետ համագործակցում ենք, նաև միջազգային փորձի ուսումնասիրություն ենք արել, փոխանցել եմ առողջապահության նախարարին, որ օգնենք մեր գործընկերներին»,- այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը` պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի այն հարցին, թե արդյոք խտրական վերաբերմունք չի՞ դրսևորվում, երբ առողջապահության նախարարի` պարտադիր թեստավորման կամ պատվաստվելու հրամանը չի վերաբերում որոշակի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում և՝ ՄԻՊ-ին։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց՝ ՄԻՊ գրասենյակը բողոքների առումով շեշտակի աճ ունի: