Առաջին ատյանի դատարանի 2021թ․ նոյեմբերի 8-ի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Այն դպրոցները, որտեղ դասարանի 10 տոկոսի չափով կորոնավիրուսի դեպքեր կլինեն, կամ ուսուցչական կազմում կլինեն դեպքեր, այդ դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմին։ Այս մասին նոյեմբերի 8-ին ԱԺ հանձնաժողովներում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 08.00-ից մինչև նոյեմբերի 10-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 10:00-19:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է այսօր Շուշիի մոտակայքում տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանական կողմը կրակ էր բացել հայ քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Հայտարարությունում ասվում է․
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գրիգոր Սահակի Վարդանյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հաճախ պատգամավորները մշուշոտ պատկերացում ունեն մեր գործունեության վերաբերյալ. ՀՌԱՀ նախագահ։
Նախատեսում ենք, որ հաջորդ տարի Համազգային թատրոնը կունենա իր տանիքը. Արա Խզմալյան։
Հարցեր կան, որոնց պատասխանները կինոոլորտը հստակ չի ձևակերպել. Արա Խզմալյան։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը, նոյեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում են տեղումներ:
Նոյեմբերի լույս 8-ի գիշերը օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը դանակով հարձակվել է Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկի վրա։
Բարեփոխումներ են կատարվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետաջակցության ծրագրերում և ընտանիքում մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցության չափը հաշվարկվելու է՝ ըստ ծնված երեխաների թվի:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 18.40-ին, Երևանի Արշակունյանց պողոտայում «Սուզուկի» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 47-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նշված երեք անձինք ձերբակալվել են՝ հիշյալ 36-ամյա տղամարդուն խմբի կողմից դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու կասկածանքով:
Նոյեմբերի 4-ին «գանգուղեղային տրավմա և կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության էր տեղափոխվել 57-ամյա մի կին, որը նոյեմբերի 5-ին, գիտակցության չգալով, մահացել էր:
168.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 7-ին մահացու վիրավորում ստացած կրտսեր սերժանտը ծառայում էր Իջևանի զորամասում, արցախյան վերջին պատերազմի մասնակից էր:
Անահիտ Ավանեսյանը՝ Շտապօգնության աշխատակիցների բողոքի մասին:
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Հայաստանում դպրոցներում կշարունակվի առկա ուսուցումը, սակայն այն դպրոցները, որտեղ կլինեն տեղական բռնկումներ, կանցնեն հեռավար ուսուցման: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
Բարեփոխումներ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերում։
Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կացարանում բնակվելուն աջակցելու հարցով։ Դիմողը տեղեկացրել է, որ բնակվում է ավտոմեքենայի մեջ, չունի կացարան:
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից հղի կնոջ մահվան ևս մեկ դեպք: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
Նոյեմբերի 8-ին, ժամը 00.40-ին, ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ անհայտ անձը դանակով հարձակվել է իրենց տան վրա:
Ու սկսվեց սրանց վակխանալիան՝ պղծելու եւ հայհոյելու ամեն ինչ, այդ թվում՝ մարդու մահը։ Մահացել է Սերժ Սարգսյանի մայրը։ Ու էստեղ Սերժին սիրել-չսիրելը, հարգել- չհարգելը հեչ կապ չունի։
11։00-17։00 Գեղաշեն, Գառնի և Կոտայք գյուղեր մասնակի, Վերին Պտղնիի 1, 2, 3 փողոցներ, Ներքին Պտղնիի 2, 3, 4, 5 փողոցներ, Ջրվեժի ՛՛Ա՛՛թաղամաս, Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի:
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պարեկապահակետային ծառայողները, վարչական տարածքում կազմակերպած ուժեղացված ծառայության շրջանակներում ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 3-ին Գարգառ գյուղի վերջնամասում ստուգման են ենթարկել նույն գյուղի բնակիչ, 32-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան:
Հոկտեբերի 25-ին Արտաշատի ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Այգեզարդ գյուղի բնակիչ, հանրությանը մականուններով հայտնի հինգ տղամարդ դաշտում վիճաբանել են, որի ընթացքում արձակված կրակոցից նրանցից մեկը ոտքից վիրավորվել է:
Մեծ ցավով տեղեկացա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սիրելի մոր՝ Նորա Սարգսյանի մահվան մասին։ Տիկին Նորան արցախցուն բնորոշ ամրությամբ նվիրված էր հարազատ հող ու ջրին եւ Արցախից երբեք չհեռացավ։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 8-ին ժամը 8։00-ից մինչև ժամը 22։00-ն կդադարեցվի Նուբարաշեն վարչական շրջանի և Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
Նոյեմբերի 4-ին, ժամը 14:10-ի սահմաններում, Տավուշի մարզի բժշկական կենտրոններից մեկից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային տրամվա և կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ն.Ռ.-ն: