Հաջորդ շաբաթվանից Երևան քաղաքի և հարակից շրջանների գազամատակարարման, էլեկտրաէներիագիայի և ջրի մատակարարումը կասեցվելու է նոր սահմանափակ ռեժիմի անցնելու պատճառով. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի Երևանցիներ, առաջիկա շաբաթվա ընթացքում Երևանում գործող մոլերում, խանութներում, սուպերմարկետներում՝ (Yerevan City, SAS Supermarket, Parma Supermarket, Nor Zovq, Rossia Mall, Erebuni Mall, Petak, Dalma Garden Mall, Yerevan Mall, RIO Mall, Mega Mall) դադարեցվելու է առևտուրն ու սպասարկումը բոլոր տեսակի սննդային ապրանքների արագ սպառման և մատակարարման անհնարինության պատճառով: Հաշվառեք ձեր ընտանիքի պարենային մինիմալ պահանջները և անցեք սննդամթերքի սպառման մինիմալ ռեժիմի:

Երևանի և հարակից շրջանների դեղատների ցանցերը համարյա բոլոր տեսակի դեղատեսակների սղության, իսկ առաջին անհրաժեշտության դեղորայքների բացակայության պատճառով ևս սահմանափակելու են դեղատների գործունեությունը:

Վառելիքի՝ «բենզին, դիզել, հեղուկ գազ» մոտալուտ պաշարների լիակատար սպառման պայմաններում Երևան քաղաքում և հարակից շրջաններում հաջորդ շաբաթվանից դադարեցվելու են գազալցակայանների և վառելիքի լիցքավորման RanOil, FLASH, MAXOIL, CPS սպասարկման կետերը:

Շտապ օգնության, քաղաքային տրանսպորտի, քաղաքացիական տրանսպորտային միջոցների, տաքսի ծառայությունների գործունեությունը կտրուկ սահմանափակվելու է: Անհրաժեշտ է պլանավորել ձեր ընտանիքներում ապրող հղի կանանց, առողջական խնդիրների տարբեր ծանրություն ունեցող անդամների բուժման և ծնունդ օգնության կազմակերպումը առանց ամբուլատոր և դեղորայքային բուժման հենց տնային պայմաններում՝ նրանց մոբիլ տեղաշարժման անհնարինության պատճառով:

Հաջորդ շաբաթվանից Երևան քաղաքի և հարակից շրջանների գազամատակարարման, էլեկտրաէներիագիայի և ջրի մատակարարումը կասեցվելու է նոր սահմանափակ ռեժիմի անցնելու պատճառով: Անհրաժեշտ է անցնել ձեր կենցաղի պլանավորմանը և կազմակերպմանն առանց էլեկտրաէներգիայի, գազի և ջրի, մինչ կկազմակերպվի օրական շատ սահմանափակ ժամանակով լույսի, գազի և ջրի հնարավոր մատակարարումը:

Հաջորդ շաբաթվա ավարտին վերը նշված ծայրահեղ իրողությունների արդյունքում չի բացառվում համատարած սովահարության, վարակների տարածման, մահացությունների, հանցագործությունների կտրուկ աճ, ուստի անհրաժեշտ է ցուցաբերել բարձր «քաղաքացիական պայմանագրային գիտակցություն»:

Միևնույն ժամանակ օդային( Զվարթնոց օդանավակայան, Գյումրի «Շիրակ» օդանավակայան) և ցամաքային «Բագրատաշեն», «Բավրա» անցակետերով տեղաշարժման անհնարինության պատճառով հնարավոր չի լինելու լքել հանրապետությունը և ապահովել երկրից դուրս գտնվող ձեր երեխաների, ծնողների և ընտանիքի այլ անդամներների վերադարձը:

Երևան քաղաքն ու հարակից շրջանները հաջորդ շաբաթվա կեսից գտնվելու են ադրբեջանաթուրքական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ, թե ցամաքից և թե երկնքից: Ադրբեջանական հատուկ ջոկատային միավորումերը դիրքավորվել են Երևան քաղաքի 12 վարչական շրջանների՝ Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն մատույցներում սպասելով ներխուժման հրամանի: Ուստի անհրաժեշտ է ցուցաբերել բարձր «քաղաքացիական պայմանագրային գիտակցություն», հավատարիմ մնալով «Թավշյա ոչ-բռնի ժողովրդական հեղափոխության» արժեքներին և ՀՀ ընտրված իշխանությունների կողմից որդեգրված «խաղաղության դարաշրջանին»:

Այս ողջ շաբաթվա ընթացքում ՀՀ ընտրված իշխանությունները կլինեն ժողովրդի հետ և ժողովրդի կողքին, հրապարակում տեղադրված վրանի մեջ իրականցվող նստացույցին, սպասելով միջազգային հանրության գնահատականներին, հայտարարություններին հորդորներին, կոչերին, դատապարտումներին:

Եւ ուրեմն՝

Կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում:

Սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ և խոնարհվում ենք բոլորիդ առջև»:

Հ.Գ. «Մի պահ դարձեք 120 հազար հայերից մեկը»»:

Տեսանյութեր

Լրահոս