Սևանի թերակղզու լողափում 320.000 դրամ և այլ իրեր գողացած երիտասարդը հայտնաբերվել է
Հուլիսի 17-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հուլիսի 16-ի ժամը 17.00-ից ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում Սևանի թերակղզու լողափերից մեկում «Տոյոտա» մակնիշի մեքենայից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել են բանկային քարտեր, անլար ականջակալ, բջջային հեռախոս, վարորդական իրավունքի վկայական, նույնականացման քարտ և 320 000 դրամ:
Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի 33-ամյա մի բնակիչ: Նա Քանաքեռի իր առանձնատանը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
Գողոնը հայտնաբերվել է:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: