37-ամյա Մաքսիմ Պ.-ն հայտնաբերվել է Դավիթ Բեկ գյուղում
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Կապանի բաժնի և Սյունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 18-ին Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Կապանի բաժին է տեղափոխվել 37-ամյա Մաքսիմ Պ.-ն: Նա ՌԴ Կեմերովոյի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: