Բաժիններ՝

Կասեցվել է Ծաղկաձորում ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Լավա-Աղբյուր» ՍՊԸ-ում («Աղբյուր» ճամբար, Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր) իրականացվող զննման ընթացքում պարզել են, որ ճամբարի խոհանոցն աշխատում է իրավական նորմերով նախատեսված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներով:

Մասնավորապես՝

սանհանգույցի դուռն անմիջապես բացվում է սննդամթերքի մշակման սենյակների մեջ.

պահեստների պատերը չունեն հարթ մակերես, չեն գտնվում նորոգ վիճակում, պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող ու լվացվող նյութերից.

պահեստների առաստաղները նախագծված և կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը.

բացվող պատուհանները չունեն միջատապաշտպան ցանցեր։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Լավա-Աղբյուր» ՍՊԸ-ին պատկանող «Աղբյուր» ճամբարի հանրային սննդի օբյեկտի՝ խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս