Կահույքի խանութից գողություն արած երիտասարդը ձերբակալվել է
Օգոստոսի 1-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Թաիրով համայնքի Մայրաքաղաքային փողոցում գտնվող իր կահույքի խանութից կատարել են գողություն:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 31-ի ժամը 19.30-ից օգոստոսի 1-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում նշված կահույքի խանութի դարպասի վրայով ցատկելով՝ մուտք են գործել տարածք և խանութի սրահից գողացել 300 հազար դրամ ընդհանուր արժողությամբ երկու սարք և 320 հազար դրամ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Ջրառատ գյողի բնակիչ 19-ամյա երիտասարդը:
Վաղարշապատի քննչական բաժնում գողության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը և ներկայացրել գողացած սարքերը:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: