
Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին երկու ավտոմեքենաներ են բախվել

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն oգոստոսի 6-ին, ժամը 12:45-ին ահազանգ է ստացել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: