
Երևանի որոշ հասցեներում շուրջ 8 ժամ ջուր չի լինի. «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 11:00-ից մինչև 20:00-ն կդադարեցվի գ. Արգելի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 11:30-ից մինչև 20:00-ն կդադարեցվի Սարի Թաղ 1-10 շարքերի, Սարի Թաղ 1-3 փողոցների, Օստրովսկի, Որմնադիրներ, Որմանադիրներ 1, 2 նրբ, Խորենացի 160-236, Խորենացի 4նրբ, Սասունցի Դավիթ 70/1-70/3, Գլինկա հասցեների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 11:00-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 23:00-ն կդադարեցվի Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: