Բաժիններ՝

Ջրափրկարարները մոտորանավակով քաղաքացիների են դուրս բերել ափ

Օգոստոսի 5-ին, ժամը 19:42-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի առաջին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 150 մետր հեռավորության վրա՝ ջրում, նկատել են շրջված մոտորանավակ և երկու քաղաքացու։

«Ջրափրկարարները քաղաքացիներ Մ. Ա.-ին (ծնված 1985 թ.) և Ռ. Ս.-ին (ծնված 1985 թ.) մոտորանավակով դուրս են բերել ափ»,- հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս