Բաժիններ՝

Արա լեռան ստորոտին այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 15-ին, ժամը 14:29-ին ահազանգ է ստացվել, որ Արա լեռան ստորոտին՝ Ծաղկեվանքի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Ակս մասին տեղեկանում ենք Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության 6 օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (ընդհանուր 47 փրկարար)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին, մարվել՝ 20։02-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է հարակից գյուղերի 6 բնակիչ․ սահմանվել է հերթապահություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031