
Գյումրիում գերեզմանատանը կախվել է 3-րդ հարկից ընկած ու մահացած երեխայի մայրը. Նա երկտող է թողել. Aravot.am

Քիչ առաջ Գյումրու թիվ 2-րդ գերեզմանատանը գտել են կնոջ դի՝ կախված վիճակում։ Այս մասին տեղեկանում եք shamshyan.com-ից։ Ոստիկանները պարզել են, որ նա 33-ամա Աննա․Մ․-ն է, այն երեխայի մայրը, որը մոտ մեկ ամիս առաջ Մուշ թաղամասից 3-րդ հարկից պատահաբար վայր էր ընկել ու մահացել։ Ինչպես տեղեկացրել էր Aravot.am-ը, 7 տարեկան տղան տան միակ զավակն էր։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու քննիչները։
Aravot.am-ի տեղեկություններով, մայրը երկտող է թողել։