
19-ամյա Սպարտակ Գ.-ին և 33-ամյա Նարեկ Բ.-ն հայտնաբերել են Երևանում

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 12-ին Աճեմյան 1-ին նրբանցքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 19-ամյա Սպարտակ Գ.-ին և 33-ամյա Նարեկ Բ.-ին: Նրանք օգոստոսի 4-ից հետախուզվում էին խուլիգանության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Բերման ենթարկվածները ներկայացվել են քննչական բաժին: