23-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Օգոստոսի 24-ին, ժամը 18.05-ին, Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում բախվել են «Կիան» ու մոտոցիկլետը: 23-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: