Բաժիններ՝

Վթար Գավառ-Սևան ավտոճանապարհին․ 7 վիրավորների թվում մանկահասակ երեխա կա

Օգոստոսի 25-ին, ժամը 21։57-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Kia» (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները։Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Ա․-ն (ծնված 2010 թ․), Տ․ Ա․-ն (ծնված 2011 թ․),Վ․ Ա․-ն (ծնված 2008 թ․) տեղափոխվել, իսկ Մ․ Դ․-ն (ծնված 1991թ․), Շ․ Ս․-ն (ծնված 2001թ․), Մ․ Կ․-ն (ծնված 1994 թ․) և Ա․ Դ․-ն (ծնված 2023թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031