Փետրվարի 8-ին, ժամը 12:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի մոտակայքում՝ գետի մեջ, դի է հայտնաբերվել:
Փետրվարի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի ցերեկը առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը 51 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց Երևանի քաղաքապետի տեղակալ:
Ռուսաստանը հույս ունի, որ ԵՄ-ն պատժամիջոցներ չի սահմանի իր նկատմամբ, որոնցից կտուժի միջազգային ֆինանսական համակարգը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Ինչ լինում է՝ ասում եք կորոնա, պատերազմ. որտե՞ղ է ձեր վերլուծությունը»․ Թադևոս Ավետիսյանը՝ Արմեն Խաչատրյանին
Փետրվարի 5-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 5-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
ԱՊՊԱ-ի դեմ բողոքող քաղաքացիներից քանիսի՞ կարծիքն է հաշվի առել Կառավարությունը. Գեղամ Մանուկյան
Երեկ՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում Զվարթնոց օդանավակայանի ավիացիոն անվտանգությունից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ օդանավի մեջ քաղաքացի է մահացել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 1-ից 7-ը մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4386 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 55 տրանսպորտային միջոց։
Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն հայ եկեղեցուն: Այն 11 շաբաթապահքերից մեկն է և տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Փետրվարի 3-ին ոստիկանության Սպիտակի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի սուպերմարկետի դրամարկղի մոտ վերարկուի գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ մոտ 100 հազար դրամ էր:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից նույն հիմնարկի աշխատակցի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:ն ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրել Կովիդ 19-ի հետ և պահպանել զբոսաշրջությունը. աշխարհում զբոսաշրջային ընկերություններն այս բանաձևով են փորձում շարժվել: Ու թեև Հայաստանում համավարակի առաջին ալիքին հաջորդեց նաև պատերազմը՝ իր հետ բերելով անվտանգային ու տնտեսական լրջագույն մարտահրավերներ, այդուհանդերձ, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ղեկավար Մեխակ Ապրեսյանը հույս ունի՝ 2022 թվականին, ի վերջո, ոլորտը կվերականգնվի:
Արցախի և Հայաստանի մարտական դիրքերում հերթապահած, թշնամու դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության և Քարվաճառի ու Շուշիի պաշտպանական մարտերի մասնակից, ոստիկանության զորքերի ծառայող, շարքային Լյովա Գալստյանը Արցախի նախագահի և ՀՀ ոստիկանության պետի հրամաններով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Մարտական զորակցություն» մեդալներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Երևանի Հովսեփ Էմին փողոցի 83 շենքի բնակիչ Յուրիկ Հախնազարյանը, ով իր բնակարանը կառուցապատողից ձեռք է բերել 2012թ. դեկտեմբերին, իր դժգոհությունն է հայտնում ԱԻՆ աշխատանքից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այսօր Հայաստան վերադարձած 8 հայ ռազմագերիների հարցաքննությունն անցել է ու հիմա էլ անցնում է բավականին լարված ու բարդ:
Փետրվարի 6-ին, ժամը 18.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա տղամարդ։
«Էս հոգնած, տանջված ժողովրդից ի՞նչ են ուզում, քրքրո՛ւմ են, տանջո՛ւմ են, ի՞նչ են ուզում էս ժողովրդից։ Ամեն ինչ թանկանում է, հարկային դաշտով երկիր չեն պահում, երկիր պահում են տնտեսությամբ։ Խոսքե՛ր, խոսքե՛ր, խոսքե՛ր, պետք չի առանց մարդկանց աչքերին նայելու՝ խաբել։ Հեռուստատեսությունը թույլ չի տալիս, որ իրենք մեր աչքերին նայեն, դրա համար էլ հանգիստ խաբում են»։
Խափանման միջոցը՝ կալանք:
«Եթե Rolls-Royce-ը խփել եք, 1.8 միլիոնի վնաս եք պատճառել, հիմա ինչո՞ւ է բարձրանում. պարզ պատճառով՝ բոլորը Rolls-Royce-ին չեն խփում: Հիմնականում մեծ վթարները 3 տոկոս են կազմում ՀՀ-ում, և շատ քիչ մասն անձնական վնասներով է ուղեկցվում, և դա վկայում է այն մասին, որ Rolls-Royce-երը բացառություններ են: Օրինաչափությունն այն է, որ մեծ վնասների դեպքում մարդկանց պատճառում են առողջական վնասներ, ընդհուպ՝ մինչև մահ»:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Գանձաքար գյուղի սկզբնամասում տեղի ունեցած՝ մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և նախարարության Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը աշխատանքային այցով մեկնել են Մոսկվա՝ «ՊրոդԷքսպո 2022» սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին հայ արտադրողների կողմից ներկայացված «միասնական հայկական տաղավարի» աշխատանքներին ծանոթանալու նպատակով։
Հայաստանում հերթական անգամ նախաձեռնվել են սահմանադրական բարեփոխումներ, և թվում է, թե անկախացումից ի վեր մեր երկրում այդ գործընթացներն անընդհատ են: Այս առումով հիշատակման է արժանի այն փաստը, որ անցած տարիների ընթացքում ՀՀ կառավարման ձևը փոփոխվել է արդեն չորս անգամ։
Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին սպասվում են տեղումներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Իրադրությունը կենտրոնական մայրուղում, որը տանում է դեպի Ռուսաստանի հետ սահման, փոխվել է սկսված ձնատեղումների եւ ձնահյուսերի պատճառով: Այդ մասին հաղորդել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը: