
Ռոբերտ Շ.-ն հայտնաբերվել է

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի, Արաբկիրի բաժնի և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 27-ին Ավանի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել 33-ամյա Ռոբերտ Շ.-ն, որը հուլիսի 17-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ (Ավազակությունը) և 253-րդ (Կողոպուտը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: