Արցախից տեղահանվածներին ՀՀ բյուջեից կհատկացվի 100-հազարական դրամ. Փաշինյան
                                    Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ՀՀ բյուջեից կհատկացվի 100-հազարական դրամ, ֆեյսբուքյան էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ»,-գրել է նա:
Փաշինյանը նշել է, որ այսօր երեկոյան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հ1-ի եթերում կներկայացնի մանրամասները:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    