Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Զինվորին անգամ վերականգնողական զորամաս չեն տեղափոխել, ինչպես դա արվում էր մյուս դեպքերում։ Սա ինչ անմարդկային վերաբերմունք է;
Փետրվարի 20-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ փետրվարի 19-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Դեբեդ գյուղի սկզբնամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 34-ամյա տղամարդը 12 մմ տրամաչափի ողորկափող հրացանից կրակել էր 30-ամյա տղամարդու ուղղությամբ, սակայն վրիպել էր:
Համայնքը միջոցներ է ձեռնարկում ավարտելու «Կասկադ» համալիրի շինարարությունը: Տարեսկզբին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է վերսկսել բանակցությունները «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի մրցույթն ամփոփել է փետրվարի 20-ին, սակայն վերջնական որոշում չեն կայացրել: Խորհրդի անդամներին երկու շաբաթ ժամանակ է տրվել, որպեսզի քննարկեն և որոշեն լավագույն նախագիծը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է երիտասարդի կողմից համաքաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևանի տարբեր վարչական շրջաններում բնակվող քաղաքացիներից ահազանգեր է ստացել այն մասին, որ ինչ որ մարդիկ մեքենաների թափքերի միջից թռչնամիս են վաճառում մայրաքաղաքի շենքերի բակերում և սեփական տների մոտ:
«Շատ անկեղծ կլինեմ. Ես որոշակի հույս ունեի, որ այսպիսի հարցի վերաբերյալ ներքաղաքական օրակարգ չի լինելու, քանի որ ինքնին տեքստը այնպիսին էր, որ այն ուղղված էր բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմին: Այսինքն՝ այս հայտարարությունից կարող էին նեղսրտել միայն այդ երկու պետությունները՝ իրենց ժողովուրդներով հանդերձ»:
Դեպքի առթիվ 19.02.22թ. ԱՀ քրեական օրենսգրքի 33/103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 36-ամյա Լալա Հովսեփյանը։ Նա փետրվարի 6-ին դուրս է եկել տնից ու չի վերադարձել։ Կնոջ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գավառի կամ մոտակա բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում հայերենով շնորհավորել է մայրենի լեզվի միջազգային օրը:
«Հիվանդ մուֆլոնին խնամելու և բուժելու փոխարեն շպրտել են աղբի պես փղի ազատավանդակի հետևում, որ սատկի: Այս կիսամեռ վիճակում գտնվող մուֆլոնի նկարը նոր եմ ստացել Երևանի կենդանաբանական այգուց։ Մեր երկրի Կարմիր գրքում ներգրավված, հազվադեպ կենդանատեսակներից է․ հայկական մուֆլոն։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արզնու խճուղում հինգ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող դիմումներն ու ԶԼՄ-ների մշտադիտարկումները վկայում են, որ աշխատողին հաճախ չի տրամադրվում օրենքով սահմանված չափով հանգստի ժամանակ:
«Ինքներդ գիտեք, որ մեր այս վարորդները ծխում են, արագ են քշում, չգիտեմ՝ կանգառում չեն կանգնում, այդ «կուստառնի մեթոդներով» վերահսկողությունը չի աշխատում: Մեզ նոր, ժամանակակից մեթոդներով վերահսկողություն է պետք, որպեսզի կարողանանք պատշաճ ծառայություններ մատուցել քաղաքացիներին»,- այսօր՝ փետրվարի 21-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Փարքինգ սիթի» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանին ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հավելելով, որ մամուլում տարածվում է, որ վարորդներն ասում են՝ 100 դրամները տվեք ինձ:
Փետրվարի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21124» մակնիշի մեքենան Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 144-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Վերջին շրջանում առցանց տիրույթում խիստ ակտիվացել են խարդախները, որոնք, օգտագործելով անվճար հայտարարությունների տարբեր էջեր, ինչպես List.am-ը, նամակների ուղարկման տարբեր հարթակներ (էլեկտրոնային փոստով զեղծարարություն՝ ֆիշինգ), փորձում են տիրապետել անձնական բանկային տվյալներին: Այս մասին զգուշացնող հայտարարություն է տարածել ՀայՓոստ ՓԲԸ-ը:
Փետրվարի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Աբովյան-Արզնի խճուղում իրար են բախվել «ԲՄՎ X5» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԲՄՎ»-ն բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2106»-ի վարորդ 45-ամյա Վաչագան Պետրոսյանը և չորս ուղևորները՝ 39-ամյա Արմինե Պետրոսյանը, 16-ամյա Վահե Պետրոսյանը, 64-ամյա Գյուլնարա Պետրոսյանը և 34-ամյա Մելինե Գասպարյանը, մահացել են, իսկ 14-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրում ոստիկանության ծառայողներին է ներկայացել 53-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ինքն է «ԲՄՎ X5»-ի վարորդը։
Աբովյանում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո գանգուղեղային ծանր վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15-ամյա աղջիկ երեխա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
Այսօր՝ փետրվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմանններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում, ռումբ է դրված:
Փետրվարի 20-ին, ժամը 22:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցում գտնվող չշահագործվող մանկապարտեզի ներսում հրդեհ է բռնկվել։
Փետրվարի 20-ին, ժամը 20:03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Հանրապետական Հակատուբերկուլոզային Դիսպանսեր» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհեր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Սերը հոգեվիճակ է, երբ այն կրում ենք մեր մեջ առանձնապես ուշադրություն չենք էլ դարձնում՝ ինչպիսի դրսևորումներ է այն ունենում, կամ ինչպես է ազդում մեզ վրա։ Սիրո գոյությունը այնքան ցանկալի է դարձել, որ ամենուր փորձում ենք փնտրել մարդկանց, ովքեր սիրո բացարձակ կրողն են ու նաև տարածողը։ Հաճախ, տարված լինելով նման մարդկանցով, մոռանում ենք, որ կան նաև սիրո զգացումից զուրկ մարդիկ։
Երբեմն մենք Տիրոջից սպասում ենք, որ Նա մեր աղոթքներին արձագանքելու է անմիջապես։Եվ հաճախ էլ հնարավոր է անգամ դժգոհենք հարցնելով՝ ինչո՞ւ է ուշացնում պատասխանը, չէ՞ որ հավատում ենք Նրան ողջ հոգով, չէ՞ որ աղոթքն անկեղծ է ու բխում է մեր սրտերից։ Եվ այդ դեպքում ինչո՞ւ է ուշանում պատասխանը։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:23-ին, մարվել՝ 18:30-ին: Այրվել են պատշգամբը (մոտ 2 քմ), հյուրասենյակը (մոտ 20 քմ) և ննջասենյակը՝ մասամբ (մոտ 12 քմ)։
Նրանք, ովքեր, Աստծուն ապավինելով, համբերատարությամբ հաղթահարում են իրենց փորձությունները, կարող են վստահ լինել, որ Աստված ճիշտ ժամանակին կազատի նրանց այդ խնդիրներից։
Ըստ ԶԼՄ֊ների՝ Էլիզաբեթ 2֊րդը կշարունակի կատարել թեթև պարտականությունները։