«Յանդեքսի» նախկին աշխատակիցները ՀՀ–ում և Թաիլանդում տների վարձակալման ծրագիր են գործարկել
«Յանդեքսի» նախկին աշխատակիցներ Գևորգ Բեգլարյանը և Դմիտրի Սիգովը, որոնք միջազգային շուկաներում զբաղվում էին ընկերության արտադրանքի զարգացմամբ, գործարկել են Keygo ծառայությունը` Հայաստանում և Թաիլանդում բնակելի անշարժ գույքի կարճաժամկետ վարձակալության համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Նախագիծն արդեն մեկնարկել է Թաիլանդում և Հայաստանում։ Ստարտափի առաջիկա չորս տարվա ծրագրերում ներառված է 10 հազարից ավելի բնակարան 10 երկրում` ներառյալ Վիետնամը, Ինդոնեզիան և Ֆիլիպինները»,– հայտնել են ստարտափի մամուլի ծառայությունից:
Keygo-ն իրականացնում է բնակելի անշարժ գույքի կարճաժամկետ վարձակալության ծառայություն ամբողջական փաթեթով՝ որոնումից և ամրագրումից մինչև ստուգում և բացառում, վերցնում է անշարժ գույքի օբյեկտները երկարաժամկետ վարձակալության` միջինը մեկ տարի ժամկետով, և առաջարկում դրանք իր հաճախորդներին։ Բնակարաններ մուտքն ու ելքն իրականացվում է առանց աշխատակիցների կամ սեփականատերերի միջամտության։
«Օգտատերերի համար Keygo օբյեկտներն այժմ հասանելի են Airbnb, Booking, Ostrovok.ru, Суточно.ру հավելվածներում: Մոտ ժամանակներս ծառայությունը կունենա նաև սեփական հավելվածը»,- նշել են ընկերությունից։
Ներդրումային առաջին փուլում ստարտափը, որի տնօրինման տակ արդեն կա ավելի քան 50 բնակարան Բանգկոկում և Երևանում, ներգրավել է 500 հազար դոլար այն դեպքում, երբ այս բիզնեսը գնահատվում է 3,5 մլն դոլար։