 
                        Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվող Հովհաննես Ս.-ն հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
 
                                    Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 9-ին Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տեղափոխվել 49-ամյա Հովհաննես Ս.-ն: Նա 2001 թ. փետրվարի 5-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        