Կառավարությունը 1 միլիարդ 155 միլիոն դրամ հատկացրեց 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով։
ԲԴԽ-ի վարույթներում կան կողմնակալության վտանգներ. ՀՀ ՄԻՊ
Այս տարվա վերջ Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները կավարտենք․ Գնել Սանոսյան:
Վերջերս մի դպրոց գնացինք, ամբողջ գույքը նոր էր, մտանք հանդերձարան՝ օգտագործված գույք տեսանք․Փաշինյան:
Կառավարության ասյօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նկատվում է COVID-ի իրավիճակի որոշակի կայունացում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ իր հերթին՝ ասաց, որ վերջին շաբաթների տենդենցը հուշում է, որ գնում ենք կայուն նվազման։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
44-օրյա պատերազմից հետո արցախցի բազմազավակ ընտանիքը ապաստան է գտել Գորիսի Ներքին Խնձորեսկ գյուղում։ Ապրում է մի փոքրիկ տնակում։ Մեծ ընտանիքը շուտով կհամալրվի: Մտածում են՝ ինչպես պիտի ապրեն այդ տնակում, բացի դրանից՝ ֆինանսական խնդիրներ ունեն։ Անուշ Միրզոյանն է այցելել նրանց։
Ինչպես «Քայզեր» հիմնադրամի ներկայացուցիչ Նիմիթա Փանչելն է ասում՝ «Մինչեւ համաճարակը, յուրաքանչյուր տասը մեծահասակներից մեկն էր ցույց տալիս անհանգստության և դեպրեսիվ խանգարման ախտանշաններ: Մեր վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ 10 չափահասից արդեն մոտ 3-ն ունեն նման ախտանշաններ»:
Անցած տարի ոստիկանության Եղեգնաձորի բաժնում արձանագրվել էր բնակարանային գողության հինգ դեպք, որոնք կատարվել էին հարմարեցված բանալու գործադրմամբ: Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ, և, ի վերջո, ստացվեց օպերատիվ տեղեկություն, թե ովքեր են կազմակերպում և կատարում բնակարանային գողությունները: Սակայն տեղեկությունը դեռ հարկավոր էր ճշտել, ձեռք բերել ապացույցներ:
Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները փետրվարի 21-ին Բագրատունյաց փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Բելլա Մ.-ին, որը փետրվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Վերջը ձերը արեցիք էլի` ալիևի զավակներին ընդունեցիք, կերակրեցիք, հարգեցիք պատվեցիք, բայց այդքանի մեջ մի բան մոռացաք հարցնել դրանց, դրանք պապ ունեցել են, որ իրենց պապական հողերից ու քաղաքներից են խոսում:
Չելսի Քրիստը ցատկել էր Մանհեթթենի բարձրահարկ շենքերից մեկի 60-րդ հարկից` վերջ տալով կյանքին: Ըստ որոշ աղբյուրների` բավականին լուրջ հաջողությունների հասած Չելսին վերջ է տվել կյանքին սոցիալական մեդիայի պատճառով: Այս խնդրի շուրջ «Ամերիկայի Ձայնը» զրուցել է հոգեբան Նորա Շիթիլյանի հետ:
Նույն օրը քննիչի կողմից ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն, որը դատարանի կողմից բավարարվել է:
Այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի վայրից բերման ենթարկված անձանց հետ:
Անհայրենիքներ, ամոթ ձեզ. քաղաքացիները` Մարիոթի մոտ հավաքված մարդկանց ցրող ոստիկաններին
Երկիր մեդիայի լրագրողին ցույց լուսաբանելու համար բերման են ենթարկել ոստիկանություն. Գեղամ Մանուկյան
Վարորդները պետք է 2 տարին մեկ, կախված բալոնի տեսակից, ճնշափորձարկում անցնեն, վկայագիր ստանան, հակառակ դեպքում լցակայաններում չեն սպասարկվի: Բալոնի տեղադրումից կամ փորձարկումից հետո մեքենայի տվյալները մուտք կարվեն էլեկտրոնային հարթակ:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստի ավարտին ադրբեջանցի պատվիրակներին ուղեկցել են Երևանի «Սալոն» ռեստորան, որտեղ վերջիններիս տրվել է ընթրիք:
«Երեմյան Փրոջեքթսը» միավորում է «Ռենոմե», «Բուրգըրի Անգուս ընդ Մոր», «Կազա Նոստրա», «Լիվինգսթոն», «Լավաշ», «Շերեփ», «Սմոքինգ շեֆ», «Պանդոկ Երևան գետափին» ռեստորանները, «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանները և «Սիզընս» նախագծերը։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին
Այսօր ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ 2022 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալ, 1981թ. ծնված, 2015թ. ՀՀ ՔՕ 104հ. 1մ. դատապարտված Կ. Ա.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում:
Հայաստանի կինեմտոգրաֆիստների միության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ փառահեղ հոբելյանի՝ ծննդյան 84-ամյակի կապակցությամբ:
Փետրվարի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Էջմիածին), հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ։
Հիսուսի արձանի ավելի քան 200 նախագիծ կա. հաղթողը կորոշվի փուլ առ փուլ
ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» (ՕԴՔԳՏԿ) ՊՈԱԿ-ի գիտաշխատողները շարունակում են պայքարել, որպեսզի իրենց պատկանող Ազատության 26/1 հասցեում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր չկառուցվի, քանի որ վտանգելու է ինստիտուտի աշխատանքը: Ավելին, ինստիտուտում կան սարքավորումներ, որոնք զգայուն են փոշու, ցնցումների նկատմամբ, բացի այդ՝ վտանգված է իրենց ամենօրյա աշխատանքը:
«Յասաման» ռեստորանը չեղարկել է Հայաստան ժամանած ադրբեջանցիներին հյուրընկալելու ու հյուրասիրելու պայմանավորվածությունը. տեղեկությունը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հանրայնացրեց «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 21-ին պարզվել է, որ որպես անհետ կորած որոնվող 36-ամյա կինը փետրվարի 1-ից Արցախի Հանրապետությունում է՝ ստացիոնար բուժման մեջ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 14-20-ը։
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին փետրվարի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 172 զանգ: