Նշված ժամանակահատվածում ներքին գործերի նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 4 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության՝ 20 և փրկարարական՝ 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 19 նյութեր ու եզրակացություններ:
Ժաննա Անդրեասյանի` Մոնակոյի Իշխանապետություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
Ռուսաստանի Դաշնության Երկրորդ արևելյան օկրուգային ռազմական դատարանը Հայաստանի ծնունդով Գևորգ Գրիգորյանին դատապարտել է 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում։
Silicon Mountains-ի կազմակերպիչները՝ նոյեմբերի 3-4-ին Երևանում կայանալիք Silicon Mountains Summit & Expo 2026 տեխնոլոգիական գագաթնաժողովին ընդառաջ՝ ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել լրագրողների հետ՝ ներկայացնելով այս տարվա միջոցառման հիմնական թեմաները, նոր ձևաչափն ու խոսնակներին։ Հանդիպումը կազմակերպվել է գագաթնաժողովի պլատինե գործընկեր Ucom-ի աջակցությամբ։
Վրաստան-Հայաստան սահմանին կանխվել է շուրջ 225 հազար դոլար արժողությամբ չհայտարարագրված ոսկու խմբաքանակի ապօրինի ներմուծման փորձը։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը:
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արատաի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Խաչփառ վարչական բնակավայրում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել։
Լիբանանի Ազգային առաջնորդարանում հանդիպում է կազմակերպվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հետ.
Հոկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Օքսֆորդի համալսարանի Բլեքֆրայերս Հոլի Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրեն, ավագ գիտաշխատող դոկտոր Հյուգո Սլիմին։
Նկարահանել է «Բաղոյաններ», «Մարսը մեր կողքին է», «Շրջափակում», «Խաղաղ դեսանտ», «Մոնթե», «Հաղթանակի օրը», «Մեծ քաղաքի փոքրիկ մարդը», «Համահայկական խաղեր», «Արամ Խաչատրյան», «Դիմակայում» և մի շարք այլ ֆիլմեր։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գաջեգործների փողոցում՝ «Աղի լճի» մոտակայքում, կոյուղու համար փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ։
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների փողոցում, դեպի Աղի լիճ տանող ճանապարհին փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացիներ են մնացել։
Նման միջադեպերն էլ ավելի են խորացնում բռնությունն արդարացնող այն մոտեցումները, որոնց անընդունելիությանն այսօր Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել էր ընտանեկան բռնության կանխարգելման թեմայով հրապարակային քննարկումների առնչությամբ տարածած հայտարարությունում։
Նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Բ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (հոգեկան ներգործությունը՝ խուլիգանական դրդումներով):
Հայաստանում կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար ներդրվում է նոր համակարգ։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Ինչպես հայտնում է Shamhsyan.com-ը, 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։
Եթե մենք Աստծուց ինչ-որ բան ենք խնդրում, սակայն ինքներս ոչինչ չենք զոհաբերում, ապա մեր խնդրանքն այդքան էլ արժեք չունի: Եթե ես ձեռքերս ծալած, նստած ասում եմ. «Տե՛ր Աստված, խնդրում եմ բուժիր այսինչ հիվանդին» և ինքս ոչ մի զոհողության չեմ գնում, ապա դա նույնն է, թե ուղղակի լավ խոսքեր եմ ասում (քամուն եմ տալիս դրանք):
Թուրքիայի Բիլեջիք նահանգում է գտնվում «Թոշակառուների գյուղ» (թուրքերեն՝ Emekliler Köyü) բնակավայրը, որտեղ թոշակառուները քաղաքային աղմուկից հեռու՝ բնության գրկում են անցկացնում իրենց օրերը։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
Հոկտեմբերի 25-ին Մարտունի քաղաքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է՝ չնայած տեղի ունեցող լայնածավալ ճնշումներին։
Ֆինանսների նախարարությունը «Էյ Դաբլյու Այ Գրուպ» ՓԲԸ-ից ձեռք է բերել 15 ժամացույց՝ 1 միլիոն 128 750 դրամ ընդհանուր արժողությամբ։ 10 ժամացույցի դեպքում միավորի գինը եղել է շուրջ 72 հազար դրամ, 5-ի դեպքում՝ շուրջ 44 հազար դրամ։
Բելգրադում անհայտ անձը երկու դանակով հարձակվել է Իսրայելի դեսպանատունը հսկող ժանդարմերիայի աշխատակցի վրա, հայտնում է RTS-ը։
Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում իրականությանը և ներկայացվում են որպես ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիազորագրեր, տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր: Նման եղանակով զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից տարբեր ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ։
Տեղում հրշեջները պարեկները համայնքային ոստիկաններն ու մի քանի քաղաքացիներ կարողանում են նախ կանխել կրակի տարածումը ապա մարվել այն ինչի շնորհիվ էլ մի քանի հեկտար տարածքի ծառերը փրկվեցին կրակի ճիրաններից։ Իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին անգամ մի քանի հարյուր մետրից։
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Օտյանի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ կան տուժածներ։