«Ավտովթարից տուժած երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նրանցից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության»,– ասացին նախարարությունից։
ՀՀ վարչապետի աշխատակազմում աշխատակիցների աշխատավարձերի ու հավելավճարների լրացուցիչ ֆինանսավորման, ինչպես նաև՝ արտասահմանյան գործուղումների և շենքային պայմանների բարելավման ծախսերի ապահովման համար ֆինանսական տեղաշարժեր կկատարվեն․ համապատասխան նախագիծը կառավարության վերջին նիստում ներկայացրել էր Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը։
Թիվ 26/07 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից սոցիալական ցանցում հրապարակված գրառման առնչությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ վերջինս ներողություն է խնդրել և հեռացրել գրառումը։
Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանում անցկացվող Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակից Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) էկումենիկ պատվիրակությանը։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․ Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 138 անձ, 42 դիմում մերժվել է։
168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի հյուրը Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանն է։
Տիգրանաշենում խոչընդոտում են այն խաղահրապարակի վերանորոգման աշխատանքները, ինչի համար «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորները հատկացրել են իրենց պարգևատրման ֆոնդը։ Այս մասին ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
Արթիկ համայնքի Գետափ բնակավայրի 33/18 ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ։ 2-րդ հարկի դռներից մեկը բաց է, այնտեղից քվեախցիկը տեսանելի է ու գտնվում է աստիճանների ներքևում։ Քվեախցիկի հետևում դուռ կա, որը փակված է տախտակով, սակայն կապարակնքված չէ։ Այս մասին հայտնում է «Ինֆոքոմ»-ը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մասնակցել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության և վերականգնմանն ուղղված ծրագրի հաստատման պաշտոնական արարողությանը։ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (GEF) Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հիմնադրամի (GBFF) միջոցով հաստատել է Հայաստանին 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի տրամադրումը։
Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովը, որի կազմակերպման նպատակով Փաշինյանի աշխատակազմը բաց մրցույթի ընթացակարգով ընտրել է մատակարար՝ ի դեմս «Աութսորս» ՍՊԸ և «Մոնթե Կորպորեյշն» ՍՊԸ համատեղ գործունեության կոնսորցիումի։
Պայուսակը սխալ կրելու դեպքում ունենալու է ողնաշարի դեֆորմացիա, իսկ թե սա ժամանակի ընթացքում ինչպե՞ս կդրսևորվի և կարտահայտվի՝ դա արդեն ընթացքում կերևա։ Մեկ ուսով պայուսակը կրելը բերելու է ուսագոտու դեֆորմացիայի՝ դիսբալանսի, վերև-ներքև ու այստեղից շեղվելու է ողնաշարը, առաջանալու է դեֆորմացիա։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անդրադարձել է որոշ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրներին՝ նշելով, որ ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրումն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։
Ըստ ահազանգի՝ Գորիսի բնակիչների համար հոկտեմբերի 23-ից սկսած Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» դիտորդական առաքելություն
Հեռուստաաշտարակի էլեկտրաէներգիայի մատակարարման անցած գիշեր տեղի ունեցած խափանումից հետո պարզվել է, որ արդյունքում կապի ապահովման սարքավորումներ են վնասվել։ Գիշերվանից միջոցներ են ձեռնարկվել սարքավորումները հնարավորինս սեղմ ժամկետներում փոխարինելու և կապի ծառայությունները վերականգնելու համար։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12:00-ից սկսած, երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվի ԿԸՀ համացանցային կայքում։
ՔՊ-ի վստահված անձն իմ աչքի առաջ մարդ էր տանում-բերում, ուղղորդում. Գոհար Մելոյան
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ, որը ստուգման փուլում է։
Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշները պատշաճ որակի չեն (լուսանկարը կցվում է)։ Այս մասին հայտնում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Անկախ դիտորդ» դաշինքը 2026թ․ հոկտեմբերի 25-ին իրականացնում է դիտորդական առաքելություն Հայաստանի Հանրապետության բոլոր համայքներում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հոկտեմբերի 25-ին ժամը 10:30 -13:00-ն կդադարեցվի Երզնկյանի 1 շենքի ջրամատակարարումը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն: Այս մասին հայտնում է ԿԸՀ-ն։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Այսօր կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 23:44-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Կիևյան փողոցից վիրավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի անձի։
Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում
Դեռ երիտասարդ տարիքից նա սկսել էր հիվանդների խնամել, որովհետև նրա հայրական տանը հիվանդ տատիկն ու պապիկն էլ էին ապրում: Երբ ամուսնացավ՝ սկեսուրն ու սկեսրայրն էին նրանց հետ ապրում, որոնք նույնպես հիվանդ էին: Հետո նրա ամուսինն էր հիվանդացել: Նա անկողնուն էր գամված և կինն էր խնամում նրան:
Մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները, գրում է Գագիկ Շամշյանը։
Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2026 թվականի առաջին 9 ամիսներին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 3.8 միլիարդ դոլարի եկամուտ:
Մինչ ոստիկանները կժամանեին նշված հասցե, հիվանդանոցից ահազանգ էր ստացվում ոստիկանության Մաշտոցի բաժին, որ վիրավորը ճանապարհին շտապօգնության մեքենայում մահացել է։