Ժամը 18։00-ին Կարմիր Խաչի գրասենյակի առջև տեղի կունենա հավաք՝ 68-ամյա քաղաքացուն վերադարձնելու պահանջով

Այսօր՝ հուլիսի 29-ին՝ Ժամը 18։00-ին Կարմիր Խաչի գրասենյակի առջև տեղի կունենա հավաք՝ 68 ամյա քաղաքացուն վերադարձնելու պահանջով:

Հավաքի մասին կոչով հանդես է եկել՝ երգչուհի, հասարակական գործիչ, ակտիվիստ Լիլիթ Ավանեսյանը:

«Սօր ժամը 18։00 կարմիր խաչի գրասենյակի առաջ կազմակերպումնք հավաք,մեր դժգոհությունն ու պահանջը ներկայացնինք միջազգային կառույցին,կատարել իրեն ստանձնած պարտականությունները և հետ վերադարձնել մեր 68 ամյա քաղաքացուն։

Հունցը տարալք պարտավորվածք ողջ և առողջ ետ պերիք,ծեզ վստահալնք մեր քաղաքացուն,իսկ մեզ համար յուրաքանչյուր քաղաքացու կյանք թանկ է ամեն ինչից», – նշված է Ավանեսյանի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս