Բաժիններ՝

Միջնատուն գյուղում տուն է այրվել

Հուլիսի 28-ին, ժամը 17:53-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Միջնատուն գյուղում այրվում է տուն։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։09-ին, մարվել՝ 19։55-ին: Այրվել են խոհանոցի և հյուրասենյակի գույքը, տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 60 քմ. տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս