
Վերին Դվինում ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 52,94%-ը, Արզնիում՝ 54,60%-ը

Արարատի մարզի Վերին Դվին համայնքում հոկտեմբերի 29-ին անցկացվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններին, ընտրատեղամասերին փակման ժամը 20:00-ի դրությամբ, մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 52,94%-ը կամ 818 անձ: Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է:
Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով ընտրություններին, դրանց ավարտին, մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 54,60%-ը կամ 1164 անձ: Արզնի համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 2132 է: