
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երևանում հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։