
«Էրեբունի» սգո սրահի բակում հայտնաբերվել է կնոջ դի. Shamshyan. com

Հոկտեմբերի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ 4-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Խաղաղ Դոնի փողոցում գործող «էրեբունի» սգո սրահ, որի բակում հայտնաբերել են կնոջ դի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: