Երևանում փետրվարի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ին սպասվում են տեղումներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ժամանակը թռչում է: Ես խոսում եմ, և ժամանակը թռչում-անցնում է: Ներկան շարունակ դուրս է պրծնում մեր ձեռքերից, մենք շարունակ մեկ այլ ժամանակում ենք ապրում՝ անցյալի ու ապագայի միջև, և չենք նկատում ներկան: Այժմ ժամացույցի սլաքները մեկն անց են ցույց տալիս, բայց մենք ոչ թե այդ ժամով ենք ապրում, այլ վաղվա կամ վաղը չէ մյուս օրվա օրով, մտածում ենք այն մասին, թե ինչ է լինելու մեկ ամիս անց, ինչպիսին ենք մենք լինելու: Եվ այնտեղ՝ դեպի ապագա, մենք ոչ թե ստեղծագործաբար ենք նայում, այլ՝ տագնապի զգացումով: Մշտապես ինչ-որ բանի սպասումը և դրա մասին մտքերը մեզ հիվանդ են դարձնում, և մենք կորցնում ենք ուրախանալու ընդունակությունը:
«Regnum» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, գրող, լրագրող, Մարդու իրավունքների խորհրդի անդամ Մարինա Ախմեդովան պատմել է այն սպառնալիքների և անպարկեշտ վիրավորանքների մասին, որոնք ստացել է Բաքվում «Ռուսական տան» փակման մասին Telegram-ում իր գրառումից հետո։ «Երեկ՝ գիշերվան մոտ, սկսեցի սպառնալիքներ ստանալ։ Առաջինը ստացա մի օգտահաշվից, որն անվան փոխարեն ուներ բազմակետ («…»): Դրա հեղինակն ինձ հորդորեց հանգիստ թողնել […]
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է 2024-2025թթ․ նորապսակ զույգերին Մայր Տաճարում մասնակից դառնալ օրհնության արարողությանը։
Փետրվարի 9-ին, ժամը 13:35 -ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնագոմ. ներսում կան կենդանիներ: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը երգիչ-երգահաններ Լիլիթ Բլեյանն ու Դավիթ Ամալյանն են։
«Երեկ ավտոբուսի կանգառում մի տաքսու վարորդ մոտեցավ և ասաց, որ «30 հազար դոլարի» չվճարած տուգանքներ ունի և ակնկալում է, որ անհույս վարկերի նման մի ծրագիր էլ իրենց համար անենք:
Փրկարարները քարշարկման եղանակով բեռնատարները դուրս են բերել արգելափակումից
Փետրվարի 9-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Գորիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Ներքին գործերի նախարարության ավելի մեծ թվով ծառայողներ այսուհետ, աշխատավարձից բացի, կստանան հավելավճարներ։
Փետրվարի 9-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Արարատի մարզի Կանաչուտ-Մրգանուշ գյուղերը կապող խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Իռլանդացի բռնցքամարտիկ Ջոն Կունին մահացել է մեկ շաբաթ առաջ Բելֆաստում մենամարտի ժամանակ ստացած վնասվածքից, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով նրա փրոմոութեր Մարկ Դանլոփին։
5 ամինոլևուլինաթթու փորձել ենք համակցել գլիկոգլիցերոլիպիդի հետ, քանի որ 5 ամինոլևուլինաթթու ֆոտոզգայուն միացություն է և կիրառվում է ֆոտոդինամիկ թերապիայի և ֆոտոախտորոշման մեջ։ Համակցումը բարձրացրել է գլիկոգլիցերոլիպիդի հակաքաղցկեղային պոտենցիալ ազդեցությունը։
Փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:45-ի սահմաններում Գյուրջյան փողոցի 11/4 հասցեի դիմաց հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 66-ամյա Գագիկ Պողոսյանի կողմից վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ թունավորել են Գորիս քաղաքի Սաթյան փողոցի տներից մեկի բակում գտնվող մեծ թվով մեղվաընտանիքներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Այսօր՝ փետրվարի 9-ին, ավտոմեքենայի և մոպեդի մասնակցությամբ հերթական վթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:30-ի սահմանում Արշակունյաց պողոտայում բախվել են Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Գեղամ Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու վարած մոպեդը։
Փետրվարի 9-ին, ժամը 08:42-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող մարզադպրոցի տանիքից ծուխ է նկատվում: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի փաստով քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում փաստաթղթեր են կազմվում, ինչից հետո Գարեգին Ն․-ն, քրեական ու համայնքային ոստիկանների կողմից հայտնաբերված Արսեն Դ․-ն և Արծրուն Մ․-ն ներկայացվում են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ»,-հայտնում է shamshyan.com-ը։
ԶՊՄԿ-ն հայտարարում է, որ Ընկերության հետ չառնչվող անձինք, հրապարակայնորեն և ուղղակի սպառնալիքներով կոչ են անում աշխատակիցներին չգնալ աշխատանքի և խոչընդոտել ընկերության գործունեությունը։
2025 թվականի փետրվարի 8-ին՝ 7 համարի ավտոբուսը նստած և 11 համարի ավտոբուսից իջած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա է փորձել հասկանալ ուղևորության ընթացքում, որն իրեն, վստահաբար չի հաջողվել»։
Փետրվարի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմանում Երևանի բնակիչ 29-ամյա Մարտին Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, անցել կանաչ գազոնի վրայով, կոտրել ծառն ու գլխիվայր շրջվել։
Վերին Լարսի անցակետով անցնելու համար ավելի քան 1100 բեռնատար է հերթագրվել: Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։
Ակունք համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Սաստիկ բքի պատճառով Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Փետրվարի 8-9-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայությունից: Մասնավորապես՝ Հրազդան, Վանաձոր, Կապան քաղաքներում, Ոսկեպար, Գեղարոտ, Լեռնանիստ, Սոլակ, Դավիթ Բեկ գյուղերում, Ալագյազ-Ծիլքար և Սիսիան-Տաթև ավտոճանապարհներին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 28 ավտոմեքենա և […]
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: