
Էդգար Հ.-ն ինքնակամ ներկայացել է դատարան

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 29-ին կամովին ներկայացել է1992 թ. ծնված Էդգար Հ.-ն: Նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով` առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է դատարան: